2023 թվականին նշանակվել է 12 դատական նիստ. դրանցից 11-ը հետաձգվել է Գագիկ Խաչատրյանի՝ վատառողջ լինելու պատճառաբանությամբ:
Գործն ավարտական փուլում է, բայց մեղադրող դատախազի պնդմամբ՝ նիստերը ձգձգվում են տարբեր բժշկական կենտրոններից տրված փաստաթղթերի հիման վրա:
Դատախազությունը միջոցներ է ձեռնարկում ներկայացված բժշկական փաստաթղթերի իսկությունը ստուգելու ուղղությամբ:
«Լուրեր»-ն անդրադարձել է նաև Գլխավոր դատախազության պահանջին՝ Գագիկ Խաչատրյանից և նրան փոխակապակցված անձանցից բռնագանձել 50 մլրդ դրամ, 210 անշարժ, 20-ից ավելի շարժական գույք և 30 իրավաբանական անձանցում մասնակցություն:
Կարդացեք նաև
ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ