«Եվրոպական շատ կառույցներ իրականում այլ ակնկալիքներ ունեն Հայաստանում իշխող ուժից, դրանց մի մասն արդեն իրականացվել է՝ Արցախի հանձնման ձեւով»,- այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դատական նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ հավելելով, որ իր կարծիքով, Արցախի հանձնման խոստումը եվրոպական կառույցներին ավելի վաղ էր տվել ՀՀ գործող իշխանությունը:
«Սա հաշվի առնելով՝ ակնկալիքները չափազանց մեծ լինել չեն կարող: Մյուս կողմից, դա կարող է որոշակի զսպաշապիկի դեր կատարել, ոչ միայն Արմեն Աշոտյանի, այլ մյուս քաղբանտարկյալների մասով»,- ասաց Ռուբեն Մելիքյանը՝ նկատի ունենալով ԵԺԿ-ի բանաձեւը՝ Հայաստանում քաղբանտարկյալների առկայության, ժողովրդավարական նահանջի եւ, մասնավորաբար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին քաղբանտարկյալ որակելու եւ նրան անհապաղ ազատ արձակելու պահանջի մասով:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ