Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էնպես չի լինելու, որ ասեն՝ գոռացե՛ք, գոռանք, պառկե՛ք, պառկենք, չի լինելու. ձկնաբույծ

Նոյեմբեր 23,2023 15:32

«Անընդհատ շեշտվեց, որ մեր ջրերի պաշարներն աղետալի վիճակում են, ջրի խնդիր ունենք, մենք դրան չենք հավատում: Մենք խմելու ջրի խնդիր չունենք, եթե ունենք, թող օրինակներ բերեն: Չգիտեմ՝ պատվերը ներսից է, թե դրսից: Աղետալի ոչ մի բան չկա: Մենք բավարարված չենք: Տասը անգամ մեր դեմ օրենքներ են հանել, կքննարկենք, կհասկանանք, էնպես չի լինելու, որ ասեն՝ գոռացեք, գոռանք, պառկեք, պառկենք, չի լինելու»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի հետ հանդիպումից դուրս եկած ձկնաբույծներից մեկը:

Հիշեցնենք, որ ձկնաբույծներն այսօր վաղ առավոտից հավաքվել էին կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց՝ բողոքի ցույցի: Նրանք դժգոհում էին երեկ ԱԺ-ում ընդունված ձկնաբուծական տնտեսությունների վերաբերյալ օրենքից։

Հիշեցնենք նաեւ՝ խորհրդարանում նոյեմբերի 22-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունվել է ջրային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ Հայաստանի ձկնաբուծական տնտեսությունները, որոնք ջուր են ստանում ստորգետնյա հորատանցքերից, պետք է օգտագործեն միայն ջրի շրջանառության խնայող համակարգեր։ Ինչպես օրինագիծը ներկայացնելիս հայտարարել է շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ նման համակարգերը պետք է թույլ տան վերաօգտագործել ջրի առնվազն 40 տոկոսը:

«Մենք մեր դժգոհությունը արտահայտեցինք, ինքը հասկացավ, ընդունեց, ասաց մյուս շաբաթ ավելի մանրակրկիտ քննարկում կունենանք, նորից կներկայանանք, կանցնենք մի ցիվիլ աշխատանքին, թղթային տեսքի կբերենք մեր խոսքն ու կանցնենք առաջ… կարող է՝ օրենքը հետ կանչեն, կարող է բան փոխեն»,-լրագրողներին ասաց ձկնաբույծներից Հարություն Մկրտչյանը:

Նրա խոսքով, նախարարն իրենց խոստացել է, որ քննարկելու են ու գան վերջնական հայտարարի. «Ներկա պահին ոչ մի լիարժեք պատասխան չենք ստացել, մենք գալու ենք, քննարկումներ անենք, հետագա քայլերը կորոշեն մեր ձկնաբույծները»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930