Լրահոս
Օրվա լրահոսը

Արփինե Սարգսյան․ «Այդպիսի բան չկա, թե պարեկների աչքի առաջ է տեղի ունեցել մահը եւ նրանք որեւէ միջամտություն չեն ցուցաբերել»

Նոյեմբեր 23,2023 15:10

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Կապանում պարեկների մասնակցությամբ միջադեպին։ Փոխնախարարն ասաց, որ դեպքից տեղյակ է, պարեկները որեւէ խախտում թույլ չեն տվել։

«Պարեկները ձերբակալել են քաղաքացուն՝ իրավաչափ նպատակներով։ Դեպքը տեղի է ունեցել բակում, հայրն է մոտեցել քաղաքացուն, պարեկները բացատրել են հորը, թե ինչու են ձերբակալում, այնուհետեւ տղային բաժին են տարել։ Հետո հայրը բարձրացել է վերեւ, բաժնում քաղաքացին տեղեկացել է, որ հայրը տանը մահացել է»,-ասաց փոխնախարարը։

Նրա ներկայացմամբ՝ նախարարության ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչությունն արդեն դեպքի մանրամասներն ուսումնասիրել է, այդ թվում՝ պարեկներին ամրակցված տեսախցիկների տեսաձայնագրությունները․ «Դրանով որեւէ խախտում պարեկային ծառայողների կողմից չի արձանագրվել։ Այն տեղեկատվությունը, թե պարեկների աչքի առաջ է տեղի ունեցել մահը եւ նրանք որեւէ միջամտություն չեն ցուցաբերել, այդպիսի բան չի եղել։ Մենք տեսաձայնագրությունները տրամադրելու խնդիր չունենք՝ եթե կլինի ցանկություն»։

Ըստ Սարգսյանի՝ քաղաքացին չի ենթարկվել պարեկների օրինական պահանջին, ուստի նրանք կիրառել են ձերբակալումը որպես հարկադրանքի միջոց։

Արդյոք դեպքը կապված է գույքահարկի վճարի հետ, այս հարցին ի պատասխան փոխնախարարն ասաց, որ մանրամասներ չի կարող ներկայացնել, քանի որ գործով վարույթ է ընթանում․ «Պարեկները գործել են իրավաչափորեն»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ    

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930