Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խիստ վտանգավոր, ոչ իրավաչափ, պետական բյուջեին անհարկի բեռ պատճառող և սոցիալական թույլ պաշտպանված խավերի շահերն անտեսող նախաձեռնություն է. Գևորգ Դանիելյան

Նոյեմբեր 23,2023 15:00

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է դրված «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որին այս պահի դրությամբ կողմ քվեարկածները կազում են 100 տոկոս: Եթե հակիրճ՝ ապա այդ օրինագծով առաջարկվում է ոչ միայն անփոփոխ թողնել զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց շրջանակը, այլև սահմանել նոր արտոնություններ:

Արտաքուստ կարող է թվալ, թե դրական, ողջունելի նախաձեռնություն է՝ թող բարելավվի մարդկանց կենսաթոշակային իրավունքը: Բայց երբ խնդիրը դիտարկում ենք համալիր, պարզ է դառնում, որ դա խիստ վտանգավոր, ոչ իրավաչափ, պետական բյուջեին անհարկի բեռ պատճառող և սոցիալական թույլ պաշտպանված խավերի շահերն անտեսող նախաձեռնություն է՝

ա) առանց այդ էլ ցածր կենասթոշակ ստացող աննախադեպ մեծաթիվ թոշակառուներ ունեցող երկրում արհեստականորեն ուռճացվում է թոշակառուների թիվը՝ զինծառայության հետ զուտ հեռավոր աղերսներ ունեցող պետական այնպիսի ծառայողներով (պետական պահպանության, քրեակատարողական, փրկարարական, ոստիկանության և այլն), որոնց իրավունք է վերապահվում արդեն ընդհուպ 50 տարեկանից անցնել բարձր կենսաթոշակի,

բ) քվեարկության բացարձակ՝ 100 տոկոսանոց արդյունքի պարագայում վստահաբար կարող եմ հավաստիացնել, որ նշված պետական ծառայողները բնավ չեն տենչում երիտասարդ տարիքում անցնել կենսաթոշակի, և պատահական չէ, որ դիմումներ են գրում՝ խնդրելով գոնե մեկ տարով երկարացնել իրենց պաշտոնավարումը, ուստի անհասկանալի է, թե ինչպես է ստացվել 100 տոկոսաանոց արդյունք: Ըստ էության, միջին տարիքում նշված պետական ծառայողները վերջապես հասնում են իրենց ծառայողական արհեստավարժության բարձր նշաձողին, ուստի հենց այդ փուլում նրանց պաշտոնանկ անելը իմաստազուրկ է,

գ) կենսաթոշակի անցած նախկին պաշտոնյաները, տարաբնույթ եղանակներով անարգել գտնում են նոր ստվերային աշխատանք՝ զրկելով երիտասարդներին իրական աշխատատեղերից,

դ) եթե օրինագծի հեղինակներն այդ կերպ փորձում են պետական ծառայությունը իբր զերծ պահել վատառողջ տարեցներից, ապա անհատական մոտեցմամբ մարդուն կարող են ազատել հիվանդության հիմքով, ինչը, ցավոք, կարող է վրա հասնել նաև երիտասարդ տարիքում և այլն:

Այս ամենի համատեքստում խոսվում է նաև նոր նախաձեռնության մասին, որը կարող է ընդգրկել նաև այլ պետական ծառայողների, ինչն արդեն …

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930