Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նոյեմբերի 22-ին հայտարարել է, թե ֆրանսիական «Բաստիոն» (Bastion) զրահամեքենաներն Ուկրաինայում պատերազմի ժամանակ ցածր արդյունավետություն են ցույց տվել։
«Հայաստանին ֆրանսիական «Բաստիոն» զրահամեքենաներ մատակարարելու օգուտների մասին փաստարկները բավականին միամիտ են թվում։ Ում հետաքրքիր է՝ Ուկրաինայում նրանք ցույց տվեցին իրենց բավական ցածր արդյունավետությունը իրական մարտական պայմաններում»,- հայտարարել է Զախարովան։
Ուկրաինան իր զինանոցում ֆրանսիական «Բաստիոն» զրահամեքենաներ չունի, և դրանք որևէ կերպ ռուս-ուկրաինական պատերազմում չեն կիրառվել։
Ուկրաինային «Բաստիոնների» մատակարման մասին խոսակցություններ եղել են
Կարդացեք նաև
2022-ին խոսվում էր Ուկրաինային «Բաստիոն» զրահամեքենաների մատակարարման հնարավորության մասին։ 2023-ի հունվարին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին թվիթերյան իր էջում նույնիսկ շնորհակալություն էր հայտնել Ֆրանսիայի նախագահին «Բաստիոն» զրահամեքենաների փոխանցման որոշման համար։
2023-ի ապրիլին հայտնի դարձավ, որ Ուկրիանիային 24 միավոր «Բաստիոն» զրահամեքենաների տրամադրման բանակցությունները դեռ շարունակվում են։ Սակայն մինչ օրս Ուկրաինային «Բաստիոնների» փոխանցման մասին տեղեկություններ առկա չեն, դրանք ըստ էության չեն փոխանցվել։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում