Սյունիքի մարզպետի աշխատակազմի ենթակայության «Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի մարզիկները փայլուն արդյունքներ են գրանցել նոյեմբերի 20-ից Երևանում անցկացվող՝ Գնել Մեջլումյանի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշարում։
Առաջնությանը մասնակցում են Ռուսաստանի, Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի ուժեղագույն մարզիկները:
44 կգ քաշային կարգում Արտակ Աղաբեկյանը, ցուցաբերելով կամային բարձր որակներ, իր քաշային կարգում հաղթելով անցած տարվա Եվրոպայի առաջնության 3 մրցանակակիրներին, այդ թվում Վրաստանի ներկայացուցիչ՝ Եվրոպայի արծաթե մեդալակիր Դավիթ Մձեաշվիլիին, դարձել է մրցաշարի հաղթող՝ նվաճելով ոսկե մեդալ:
41 կգ քաշային կարգում Ալեն Միրզոյանը կիսաեզրափակիչում հաղթանակ է տարել Վրաստանի ներկայացուցիչ Բարբակաձեի նկատմամբ, դուրս եկել եզրափակիչ փուլ և դարձել արծաթե մեդակալիր:
Կարդացեք նաև
48 կգ քաշային կարգում Արտյոմ Մուսայելյանն ու 38 կգ քաշային կարգում Սիմոն Քոչարյանցը ոչ պակաս գեղեցիկ գոտեմարտերով գրավել են 3-րդ հորիզոնականը և նվաճել բրոնզե մեդալներ:
Հաղթանակած մարզիկների մարզիչն է մարզադպրոցի մարզիչ-մանկավարժ Կարեն Հովսեփյանը:
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ