Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան՝ Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ․ Ermenihaber.am

Նոյեմբեր 23,2023 14:16

Ermenihaber.am– Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուրի Էրսոյը հայտնել է, որ Թուրքիան ընտրվել է Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ։

Հիշեցնենք, որ նախկինում Թուրքիան 2 անգամ (1983-1989թթ. և 2013-2017թթ.) եղել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեում։

Նոյեմբերի 23-ին Ֆրանսիայում գումարված «Մասնակից պետությունների Գլխավոր ասամբլեայի 24-րդ» նստաշրջանում Թուրքիան, քվեարկության արդյունքում ստանալով 137 ձայն, 2023-2027 թթ. ժամկետով դարձել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ։

Տարածված հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է․ «Տարին 1 անգամ գումարվող Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստում Թուրքիան իր 4 տարվա անդամակցության ընթացքում այսուհետև իր խոսքը կասի Համաշխարհային ժառանգության ցուցակի թեկնածուների վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930