Կառավարության այսօրվա նիստում երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշման նախագծերից մեկի մասին դիտարկում էր անում, մի պահ դահլիճում էլեկտրաէներգիան անջատվեց։
Մի քանի վայրկյան տեւած մթության մեջ Փաշինյանն ասաց․ «Սա այն է, ինչի մասին այն օրը, պարոն Սանոսյան, ձեզ ասում էի»։
Փաշինյանն ասաց, որ այսօր էլ այս թեմայով խոսակցություն է ունեցել աշխատակազմի ղեկավարի հետ․ «Մենք շարունակաբար Հայաստանում էլեկտրական էներգիայի որակի հարցը բարձրացնում ենք, ու տենց էլ հետեւողական չենք լինում։ Ասենք ինչքա՞ն պետք է ես հանձնարարական տամ, հո չի կարելի 10 տարի անընդհատ նույն բանի մասին հանձնարարական տալ։ Անորակ է մեր երկրում էլեկտրական հոսանքը, այս շենքում էլ։ Աշխատասենյակներում լույսերը թարթում են անընդհատ ու ոչ մի անակնկալ չկա, որ հոսանքը գնում է»։
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ