Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում:
Այս մասին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ հանդիպմանը նշել է ՀՀ-ում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգան:
Նա բարձր է գնահատել մինչ օրս բռնի տեղահանված բնակչության խնդիրները լուծելու ուղղությամբ գործադրվող ջանքերը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել զարգացնելու երկու երկրների միջև երկխոսությունը առողջապահության մի շարք ուղղություններով`
- հանրային առողջապահություն,
- բժշկագիտություն,
- մոր և մանկան առողջության պահպանում,
- առողջության առաջնային պահպանման օղակի զարգացում,
- գիտելիքի և փորձի փոխանակման ծրագրեր:
Այս ուղղություններով նախապատրաստվում է փոխգործակցության համաձայնագիր:
Կարդացեք նաև
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ