«Կորպորասիոն Ամերիկա հիմնադրամի» (Fruitful Foundation) խորհուրդը հայտարարել է, որ կփոխհատուցի Երևանում հրեական սինագոգի վերանորոգման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը, որը Հայաստանի հրեաների պաշտամունքի վայրն է:
Սինագոգն օրեր առաջ դաժանորեն ենթարկվել էր վանդալիզմի, ինչի արդյունքում շինությանը նկատելի վնաս է պատճառվել:
«Կորպորասիոն Ամերիկա հիմնադրամը» (Fruitful Foundation) խորը հիասթափություն ապրեց` իմանալով Երևանում գտնվող սինագոգի նկատմամբ կատարված վանդալիզմի մասին և նշում է, որ ցանկացած կրոնի կամ ազգության նկատմամբ կատարած բռնություն պետք է խստորեն դատապարտվի:
«ԿՈՐՊՈՐԱՍԻՈՆ ԱՄԵՐԻԿԱ ՀԻՄՆԱԴՐԱՄ»