Հեյդար Ալիևի կառավարման տարիներին Ադրբեջանում մեծ շուքով նշել են Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կազմավորման հոբելյանները։ Այդ առիթով Բաքվում թողարկվել են հոբելյանական մեդալներ ու կրծքանշաններ, կազմակերպվել են հանդիսություններ։
Ահավասիկ ԼՂԻՄ-ի 50 և 60-ամյակների կապակցությամբ Բաքվում, համապատասխանաբար 1973 և 1983 թթ․ թողարկված հոբելյանական մեդալների ու կրծքանշանի նմուշները՝ հայերեն տեքստերով։
ԼՂԻՄ կազմավորումից հետո Հ․ Ալիևի որդին՝ Իլհամ Ալիևը էթնիկ զտումների արդյունքում ԼՂԻՄ-ի հայ բնակչությանը բռնագաղթի է ենթարկել, այդ նպատակին հասնելու համար լրջորեն վտանգելով Ադրբեջանի ինքնիշխան գոյությունն ու հեղինակությունը՝ ձեռք բերված արդյունքները պահպանելու համար։
Այս տարի Իլհամ Ալիևը հաստատ չի թողարկի որևէ մեդալ ԼՂԻՄ կազմավորման 100-ամյակի կապակցությամբ։ Միգուցե դրա անհրաժեշտության բացակայությունը պայմանավորված կլինի նաև Ադրբեջանի սուվերենության զգալի կորստով, որի գինն էլ հենց Արցախի հայաթափումն է․․․
Կարդացեք նաև
Հուշամեդալներն իմ հավաքածուից են։