Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը կվճարի Արցախից բռնի տեղահանված ուսանողների ուսման վարձերը

Նոյեմբեր 23,2023 12:46

Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունեց որոշում, ըստ որի՝ փոխհատուցվում է Արցախից բռնի տեղահանված եւ ՀՀ բուհերում եւ քոլեջներում ուսումը շարունակող ուսանողների ուսման վարձը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը զեկուցեց, որ կփոխհատուցվի բուհերում սովորող 1836 ուսանողի (1728 բակալավրի, 108-ը՝ մագիստրոսական ծրագրով) 2023-2024 ուստարվա 1-ին կիսամյակի ուսման վարձը։ Փոխհատուցման համար հատկացվում է ընդհանուր 440 միլիոն դրամ։

Ինչպես նաեւ կփոխհատուցվի քոլեջներում սովորող 2524 ուսանողների ուսման վարձը, կրկին՝ 2023-2024 ուստարվա 1-ին կիսամյակի համար։ Այս ծրագրի համար էլ կտրամադրվի ընդհանուր 402 միլիոն դրամ։

Նախարարն ասաց, որ փոխհատուցումը տրամադրվում է կրթական գործընթացում արդեն իսկ ընդգրկված Արցախից բռնի տեղահանված ուսանողներին․ «Եթե ի հայտ կգան լրացուցիչ տվյալներ, ապա լրացուցիչ որոշում կկայացվի»։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930