Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

8 պատմամշակութային օբյեկտներ ստացել են նորահայտ հուշարձանի կարգավիճակ

Նոյեմբեր 23,2023 12:42

Կայացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա չորրորդ նիստը, որի արդյունքում պատմության և մշակույթի հուշարձանների թիվը համալրվել է ևս ութով:

Նորահայտ հուշարձաններից են Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Վարդանանց փողոց 18 հասցեում գտնվող Կինոյի տան շենքը (1975 թ., ճարտարապետ՝ Էդուարդ Սաֆարյան) և շենքի պատի «Պար» հարթաքանդակը (1975 թ., քանդակագործ՝ Երվանդ Գոջաբաշյան): Առաջինին տրվել է տեղական նշանակության հուշարձանի, իսկ երկրորդին՝ դրա ենթահուշարձանի կարգավիճակ:

Տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ է ստացել նաև Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գտնվող «Վարպետ Մեհրաբի» բնակելի տունը (1950 թ.): Հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ են ստացել Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի «Լեռնագոգ 1» բնակատեղին (Ք. ա. VIII հազ. վերջ- VII հազ. I քառորդ), Արարատի մարզի Արարատ քաղաքի «Արարատ 1» քարայր-կացարանը (միջին պալեոլիթ, նեոլիթ, բրոնզե դար), նույն մարզի Լանջանիստ գյուղի 2 խաչքար (IX-X դդ. և XIV-XV դդ) և Ուրցաձոր գյուղի մեկ խաչքար (XIII-XIV դդ), որն ագուցված է ամրոց «Տափի բերդ»-ի (պետ. ցուցիչ՝ 3.95.2) հյուսիս-արևելյան աշտարակի պատին:

Քննարկվել են նաև հանրապետության տարբեր մարզերում գտնվող պատմության և մշակույթի անշարժ 35 հուշարձանների պահպանական գոտիների նախագծերը: Ըստ սահմանված կարգի՝ դրանք կուղարկվեն համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը, այնուհետև կհաստատվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից:

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930