Լրահոս
Օրվա լրահոսը

2 միլիարդ դրամ՝ Արցախից բռնի տեղահանված 40 հազար քաղաքացու դրամական աջակցության համար

Նոյեմբեր 23,2023 12:38

Գործադիրն այսօրվա նիստում որոշում ընդունեց 2 միլիարդ դրամ հատկացնել Արցախից բռնի տեղահանված անձանց առաջնային սոցիալական ծախսերը հոգալու նպատակով:

Նախագծով սահմանվում է բռնի տեղահանված յուրաքանչյուր անձի հատկացնել 50 հազար դրամ աջակցություն նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների համար։ Աջակցությունը տրամադրվելու է 40 հազար շահառուի:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը պարզաբանեց, որ միջոցառումից կարող են օգտվել 100 հազար դրամ աջակցություն ստացած շահառուները․ «Միջոցառումից չեն կարող օգտվել նրանք, որոնց բանկային հաշիվներում հոկտեմբերի 2-ի դրությամբ եղել է 2 միլիոն դրամից ավելի գումար, նրանք, որոնք Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունեցել են սեպտեմբերի 19-ից առաջ, ինչպես նաեւ նրանք, որոնք բացակայում են Հայաստանից կամ նոյեմբերի 15-ի դրությամբ բնակվում են հյուրանոցներում եւ հյուրատներում»:

Նախարարը վստահեցրեց, որ աջակցությունը հնարավոր է ստանալ էլեկտրոնային դիմումով, վճարումները, ինչպես բոլոր դեպքերում է, իրականացվելու են բանկերի միջոցով՝ անկանխիկ եղանակով։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930