Լրահոս
Օրվա լրահոսը

Պայմանավորվել են համատեղ լուծումներ գտնել. Սիմիդյանն ընդունել է ձկնաբուծական տնտեսությունների ներկայացուցիչներին

Նոյեմբեր 23,2023 12:17

Նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ իրենց բողոքն արտահայտող տնտեսվարողներին:

Հիշեցնենք, որ Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրային ռեսուրսների հյուծման հետ կապված և ձկնաբուծական տնտեսություններում փակ շրջանառու համակարգերի ներդրման խնդիրների իրավակարգավորման նպատակով «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանվել է նոր՝ «հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող փակ շրջանառու համակարգ» հասկացություն, իսկ «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվել է իրավական հիմք՝ հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող ձկնաբուծարաններում փակ շրջանառու համակարգի ներդրման կարգի սահմանման համար։

Քննարկմանը ներկա ձկնաբուծական տնտեսությունների ներկայացուցիչները բարձրաձայնել են օրենքի նախագծի հետ կապված իրենց մտահոգությունները։

Նախարարը ներկայացրել է Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրային ռեսուրսների ներկայիս վիճակը, մոնիթորինգային ուսումնասիրությունների արդյունքները և հույս հայտնել, որ տնտեսվարողները գիտակցում են, որ իրականացվող փոփոխությունները բխում են ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու շահերից, այն է՝ խնայել ջրային ռեսուրսները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել հանդիպումները արդեն իսկ ձևավորված աշխատանքային խմբի շրջանակում։ Նախարարը և բողոքի ակցիա իրականացնող տնտեսվարողները պայմանավորվել են միասին քննարկել և համատեղ լուծումներ գտնել ձկնաբուծական տնտեսություններում փակ շրջանառու համակարգերի ներդրման հնարավորությունների մասով։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930