Մեքսիկայում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունում ՀՀ հավաքական թիմի կազմում հանդես եկած 102 կգ քաշային կարգի ծանրորդ՝ Գյումրու օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջի ներկայացուցիչ Գարիկ Կարապետյանը, անձնական մարզիչ՝ Ալեքսան Կարապետյան, երկամարտի 378 կգ արդյունքով դարձել է ոսկե մեդալակիր։
Ի դեպ, սա 2023 թվականի մրցաշրջանում շիրակցի մարզիկի նվաճած արդեն 3-րդ ոսկե տիտղոսն է։ Մինչ այդ Գարիկը չեմպիոն էր հռչակվել ապրիլին Երևանում կայացած Եվրոպայի առաջնությունում և ապա հաղթող ճանաչվել օգոստոս ամսին Ռումինիայում անցկացված Եվրոպայի երիտասարդական առաջնությունում։
«Շիրակ» սպորտային ակումբ
Կարդացեք նաև