Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Սաքունցը Հայկ Մամիջանյանի ելույթի հետքերով հաղորդում է ներկայացրել․ «Ես չգիտեի, որ ինքն իմ արվեստի մեծ ֆանատն է»

Նոյեմբեր 23,2023 11:48

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր վաղ առավոտից հարցաքննվում էր քննչական մարմնում:
«Պարզվեց, որ իմ տեղեկությունների համաձայն՝ հաղորդումը ներկայացրել է Վանաձորի Հելսինկյան գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Ես չգիտեի, որ ինքն իմ արվեստի մեծ ֆանատն է, թող շարունակի նայել, լսել իմ ասածները: Հայրենասիրությունը, հավանաբար, չի սիրում պարոն Սաքունցն ու ամեն անգամ նյարդային բաներ է ունենում այդ բառը լսելուց»,- հարցաքննությունից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը:

Նա հայտնեց նաեւ, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում առայժմ վկայի կարգավիճակ ունի, թեեւ իր համար ակնհայտ է, որ սպասվում է քրեական հետապնդում. «Ակնհայտ երեւում է գործի ընթացքից ու հարցերից, որ պարզագույն քրեական հետապնդում է: Սակայն, սա համադրելով ընկերներիս ու Հայաստանում քաղբանտարկյալների նկատմամբ հետապնդումների հետ, սա նույնիսկ ուշադրության արժանի չէ»:

Պատգամավորը վստահ է, որ այս վարույթով փորձում են ինչ-որ կերպ սահմանափակել իր գործունեությունը, սակայն չի հաջողվի:

Հիշեցնենք, որ հաղորդումը ներկայացվել է սեպտեմբերի 12-ին ԱԺ-ում պատգամավորի ճեպազրույցի ու հաջորդիվ կատարած ելույթի համար, որում, ըստ Հայկ Մամիջանյանի ինքն ասել է՝ եթե Փաշինյանը հերթական անգամ անհամաչափ ուժ կիրառի խաղաղ ցուրարարների նկատմամբ, դրանից հայրենասերները չեն վախենալու: Նա մանրամասնեց, որ նկատի է ունեցել, եթե հերթական անգամ Փաշինյանը որոշի արյուն թափել, ապա դրանից վախեցող չկա:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930