Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գրիգորյան. Անհասկանալի է, թե ինչու Գուրգեն Ներսիսյանը չի հրավիրվում ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողով. «Հրապարակ»

Նոյեմբեր 23,2023 11:03

2020 թ. դեկտեմբերի 10-ին «Հայկի սերունդ» եւ «Առաջ Արցախ» ՀԿ նախագահներն Արցախի դատախազություն են ներկայացրել հաղորդում առերեւույթ հանցագործությունների մասին, որոնք վերաբերել են 44-օրյա պատերազմին եւ 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությանը: ԱՀ դատախազությունը Գուրգեն Ներսիսյանի` գլխավոր դատախազ նշանակվելուց հետո այդ հաղորդման հիման վրա հարուցել էր քրեական գործ, որով քննություն է իրականացվել մինչեւ 2023 թ. փետրվար-մարտ ամիսները: Երբ Գուրգեն Ներսիսյանն ազատվել է ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնից, գործը կարճվել է:

Արցախի գլխավոր դատախազություն հաղորդում ներկայացնողներից մեկն Արցախի նախկին 2 նախագահների եւ գործող նախագահ Շահրամանյանի խորհրդական, «Հայկի սերունդ» ՀԿ ներկայացուցիչ Վլադիմիր Գրիգորյանն է եղել։ Նա մեզ հետ զրույցում ասաց, որ «Հայկի սերունդ» եւ «Առաջ Արցախ» ՀԿ-ների ներկայացուցիչները կոլեկտիվ հաղորդում ներկայացնելով՝ նպատակ են ունեցել լիարժեք բացահայտել պատերազմի պատճառներն ու հետեւանքները։

«Ինձ համար շատ անհասկանալի է, թե ինչու ԱՀ նախկին գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը չի հրավիրվում ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողով: Կարծում եմ` նա անպայման պետք է հրավիրվի եւ ներկայացնի իր ունեցած կամ տիրապետած ողջ տեղեկությունները, որովհետեւ դրանք բոլորն իրենցից ներկայացնում են արժեք եւ ունեն համապատասխան ապացուցողական մեծ բազա, ինչը, կարծում եմ, օբյեկտիվ քննության արդյունքում կարող է 180 աստիճանով փոխել քննիչ հանձնաժողովի վերջնական եզրահանգումները»,- ասաց Գրիգորյանը: Նա նաեւ նշեց, որ գործը կարճվելուց հետո, երբ փաթեթն ուղարկվել է հանցագործության մասին հաղորդում ներկայացրած կառույցներին, պարզվել է, որ ԱՀ դատախազությունը եւ ԱՀ քննչական կոմիտեն արդեն իրականացրել են մեծածավալ աշխատանք: «Վստահ եմ, որ ցանկության դեպքում դրանք կարող են դառնալ քննության առարկա թե՛ ՀՀ իրավապահ մարմիններում, թե՛ ԱԺ քննիչ հանձնաժողովում»,- ընդգծեց Գրիգորյանը։

Լիա ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930