Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվին պետք է, որ լարվածությունը պահպանվի սահմաններին, որպեսզի իրենք հնարավորություն ստանան նոր ռազմական ագրեսիա ձեռնարկել Հայաստանի դեմ. «Փաստ»

Նոյեմբեր 23,2023 10:54

Ալիևը կոնկրետ տորպեդահարում է արևմտյան միջնորդական ջանքերը այն դեպքում, երբ նախկինում հոժարակամ մասնակցում էր Բրյուսելում անցկացվող հանդիպումներին։ Բայց հարց է ծագում, թե ինչո՞վ է պայմանավորված Ադրբեջանի այսպիսի դիրքորոշումը, չէ՞ որ ամբողջությամբ ստացել է այն, ինչ ցանկանում էր, օկուպացրել է Արցախի տարածքն ամբողջությամբ՝ իրականացնելով հայերի էթնիկ զտում, ու այդ բոլորն էլ իրեն ներվել է։

Խնդիրն այն է, որ Ադրբեջանի ախորժակը շատ է բացվել, և եթե իրենք արևմտյան մայրաքաղաքներից մեկում հանդիպեն, ապա հաշտության պայմանագիր կնքելու համար Ադրբեջանը պետք է ճանաչի ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ կոնկրետ սահմաններով։ Բայց Բաքվին պետք է, որ լարվածությունը պահպանվի սահմաններին, որպեսզի իրենք հնարավորություն ստանան նոր ռազմական ագրեսիա ձեռնարկել Հայաստանի դեմ և բացել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»։ Միջնորդների առկայությամբ բանակցությունների դեպքում Բաքուն կաշկանդվելու է իր առավելապաշտական պահանջներն առաջ քաշելու հարցում։ Իսկ եթե բանակցությունները տեղի ունենան անմիջականորեն Հայաստանի հետ, ապա ադրբեջանական կողմը հնարավորություն կունենա գործ ունենալ միայն Հայաստանի պարտված իշխանությունների հետ ու ճնշում գործադրելու միջոցով իր պահանջները պարտադրել։

Պարզ է, որ Արևմուտքը, միջնորդի կարգավիճակով ներգրավվելով բանակցային գործընթացին, նպատակ ունի հաշտության պայմանագրի կնքման միջոցով իրեն ձեռնտու դրույթներ ներառել ու ամրապնդել իր դիրքերը Հարավային Կովկասում։

Ադրբեջանը կողմ է միայն Թուրքիայի ազդեցության ամրապնդմանը մեր տարածաշրջանում, քանի որ հենց Թուրքիան է Ադրբեջանի հաղթանակների գլխավոր շահառուն։ Իսկ Թուրքիային ընդհանրապես ձեռնտու չէ Արևմուտքի հաստատումը Հայաստանում, ապա նաև Ադրբեջանում, քանի որ դրանով Արևմուտքը կարող է խոչընդոտել Անկարային կյանքի կոչել իր պանթուրքական ծրագրերն ու բացել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»։ Դրա համար էլ Անկարայից հայտարարություններ են հնչում, որտեղ մեղադրանքներ են ներկայացվում Արևմուտքին։ Ճիշտ է, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, բայց իր ինքնուրույն խաղն է առաջ տանում։ Դրա համար էլ Էրդողանը Հայաստանին խորհուրդ է տալիս իր անվտանգությունը հարևանների հետ համագործակցության մեջ փնտրել, այլ ոչ թե ապահովություն փնտրել հազարավոր կիլոմետրեր հեռու։

Այլ կերպ ասած՝ համաձայնել թուրքական ազդեցության տակ ընկնելու հետ։ Այսպիսով, Թուրքիան ցանկանում է դառնալ ոչ միայն միջնորդ, այլև տարածաշրջանային հարցերի հիմնական մրցավար։

Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930