Լրահոս
Օրվա լրահոսը

Ձկնաբույծները վաղ առավոտից բողոքի ցույցի են դուրս եկել

Նոյեմբեր 23,2023 10:48

Ձկնաբույծներն այսօր վաղ առավոտից հավաքվել են կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց՝ բողոքի ցույցի: Նրանք դժգոհում են երեկ ԱԺ-ում ընդունված ձկնաբուծական տնտեսությունների վերաբերյալ օրենքից։

Հիշեցնենք՝ խորհրդարանում նոյեմբերի 22-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունվել է ջրային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ Հայաստանի ձկնաբուծական տնտեսությունները, որոնք ջուր են ստանում ստորգետնյա հորատանցքերից, պետք է օգտագործեն միայն ջրի շրջանառության խնայող համակարգեր։ Ինչպես օրինագիծը ներկայացնելիս հայտարարել է շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ նման համակարգերը պետք է թույլ տան վերաօգտագործել ջրի առնվազն 40 տոկոսը:

«Հայաստանում 300 տնտեսվարող իրենց գիտելիքները, կապիտալը ներդրել են, որ հիմնարկություն ստեղծեն, մեզնից ամեն մեկը արտադրություն տվող, աշխատատեղ ստեղծող է, ջուրը վերցնելով՝ արդյունք ենք տալիս, մենք սխալ ջուր օգտագործող չենք… Հայաստանի հանրապետությունն էլ ինքնաբավ ենք պահում: Աշխարհում նման բան չկա, բոլոր խանութներում թարմ ձուկ է վաճառվում: Կառավարությունն ինչ ուզել է այսքան ժամանակ, արել ենք: Բայց հիմա այնպիսի մեթոդ են առաջարկում, որ աշխարհում նման մեթոդ չկա… անծով երկրում, մենք այսօր 20-30.000 տոննա ձկնամթերք ենք արտադրում»,- լրագրողներին ասաց ձկնաբույծներից մեկը:

Նա պատմեց, որ չկա ձկնաբույծ, որ վարկերի տակ չլինի, շատերը բարձրագույն կրթությամբ` շուկան ուսումնասիրելուց հետո, քաղաքից տեղափոխվել են գյուղ, իրենց բիզնեսը ներդրել՝ հաշվի առնելով, որ կառավարությունը ձկնաբուծությունը նաեւ տնտեսության գերակա ճյուղ է համարում:

Ցուցարարները դժգոհեցին, որ օրենքի ընդունումից առաջ` փետրվարից այս կողմ, քննարկումներ ձկնաբույծների հետ չեն եղել:

Նրանք պնդում են, որ վարչապետը, կառավարության անդամները տեղյակ չեն խնդիրներից, իրենց բազմաթիվ նամակներ` ուղղված կառավարությանը, մնացել են անպատասխան. «Օրենքը չի կարող գործել, օրենքը գրում է մարդը գիտակից կառավարությունը: Այսօր մեր կառավարությունը թյուր պատկերացումներ ունի: Օրենքի հետ կանչումն իրենց ձեռքն է, օրենքը չի կարող այսպես գործել»:

Ցուցարարներին ընդունել է նաեւ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:

Մանրամասներն ավելի ուշ տեսանյութով

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930