ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը երեկ տեղի ունեցած դատական նիստին եւս չի ներկայացել: Մինչդեռ դատարանի որոշմամբ պարտավոր էր գալ եւ ապացույցներ ներկայացնել հասարակական գործիչ Էդգար Ղազարյանի մասին իր կողմից արված զրպարտչական հայտարարությունների վերաբերյալ։
Ղազարյանը դիմել էր դատարան` զրպարտությունը հերքելու, ինչպես նաեւ վիրավորանքի 11 դրվագների համար ներողություն խնդրելու պահանջով։ Բաքոյանը գործով որեւէ նիստի չի մասնակցել, նիստերին չի մասնակցում նաեւ նրա շահերի ներկայացուցիչը, երեկ տեղի ունեցած նիստն անցել է առանց պատասխանող կողմի, թեեւ նրանք պատշաճ ծանուցված են եղել։
«Պատգամավորի նման պահվածքը վերաբերմունք է ոչ միայն դատավարության կողմի, այլեւ, առաջին հերթին, դատարանի նկատմամբ»,- ասաց Ղազարյանը։
Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: