Լրահոս
Օրվա լրահոսը

Կասեմ` խելքները գլուխները հավաքեն եւ միմյանց հետ լեզու գտնեն ու զբաղվեն քաղաքային զարգացման տրամաբանությունը զարգացնելու ուղղությամբ. Դավիթ Խաժակյան. «Հրապարակ»

Նոյեմբեր 23,2023 10:19

Երեւանի ավագանու երեկվա նիստը, որն ընդհատվել էր դահլիճում, ապա դահլիճից դուրս տեղի ունեցած ծեծկռտուքի եւ բռնության պատճառով, երեկ շարունակվեց: Քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր խոսքում նշեց, որ բռնության բոլոր դրսեւորումները մերժելի են: Հիշեցնենք, որ երեկ, ավագանու նիստի ժամանակ ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի եւ «Մայր Հայաստան» խմբակցության երկու կին անդամների` Սոնա Աղեկյանի եւ Նարինե Հայրապետյանի միջեւ ծեծկռտուք էր տեղի ունեցել: Տեղի ունեցած միջադեպի մասին մենք զրուցել ենք Երեւանի ավագանու նախկին անդամ Դավիթ Խաժակյանի հետ:

– Երեւանի ավագանու ամբիոնից հնչող գրեթե բոլոր ելույթները քաղաքական են, այլ ոչ թե քաղաքային: Սա նորմա՞լ է:

– Այո, նորմալ է, քանի որ քաղաքացիների ընտրությունը եղել է քաղաքական, ոչ թե քաղաքային: Կան ուժեր, որ անգամ քաղաքային ծրագիր չեն ներկայացրել, օրինակ` «Մայր Հայաստանը»: Նրանք հանդես են եկել իշխանափոխության օրակարգով: «Մայր Հայաստանն» իր ընտրողներին չի էլ խոստացել քաղաքային ծրագրեր իրականացնել: «Հանրապետություն» կուսակցությունն էլ ընտրություններին մասնակցում էր ՀԱՊԿ-ին անդամակցությունը դադարեցնելու համար: Այս ավագանին քաղաքային խնդիրներով զբաղվելու պարտավորություն չունի: Ես բոլորին կասեմ, որ խելքները գլուխները հավաքեն եւ միմյանց հետ լեզու գտնեն ու զբաղվեն քաղաքային զարգացման տրամաբանությունը զարգացնելու ուղղությամբ կամ էլ ինքնարձակվեն:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930