«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մեկ անձից գնումներ կատարելիս բավականին ակտիվ է:
Այդ կառույցի համար մերժելի սկզբունքով, օրինակ, այս տարվա օգոստոսին գնվել է 26 հատ օրատետր՝ մեկի համար վճարելով վեց հազար դրամից ավելի գումար, ընդհանուր՝ 163 հազար դրամ։ Մյուս պայմանագրով կրկին մեկ անձից գնման ընթացակարգով կառույցն այս տարվա ընթացքում ծախսել է 934 հազար դրամ եւ կրկին գնել նոթատետրեր, օրացույցներ եւ այլ գրենական պիտույքներ։
Մեկ անձից կատարված գնումը նշանակում է, որ այլ ընկերություններ չեն կարող մասնակցել պետական մատակարարման մրցույթին, մինչդեռ Գեղամ Գեւորգյանի գլխավորած ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նպատակն է պաշտպանել եւ խրախուսել ազատ տնտեսական մրցակցությունը, ապահովել բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր, նպաստել ձեռնարկատիրության զարգացմանը եւ սպառողների շահերի պաշտպանությանը ՀՀ-ում։
Փաստորեն, անգամ մրցակցային միջավայրի պատասխանատու մարմինը չի պահպանում մրցակցային միջավայրը:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։