Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի՝ ական արտադրող 12 երկրների ցանկում լինելը կրիմինալ չէ. Ստյոպա Սաֆարյան

Նոյեմբեր 22,2023 23:20

Ցամաքային ականների արգելման միջազգային արշավը (ICBL), որը հայտարարված նպատակ ունի՝ պայքարել հակահետևակային ականների դեմ, այս տարվա իր զեկույցում ական արտադրող երկրների ցանկում ներառել է նաեւ ՀՀ-ին:

Հետաքրքրական է, որ նոր զեկույցը անմիջապես տարածվել է ադրբեջանական լրատվամիջոցների և պաշտոնյաների կողմից։
«Հայաստանի ընդգրկումն ականներ արտադրողների ցուցակում ապացուցում է Ադրբեջանի պնդումների հիմնավորվածությունը»,- անմիջապես հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը հակված չէ մտածել, որ դրանք կեղծ տեղեկություններ են ՀՀ մասին. «Բայց դա ինչ ցանկ է որ, ոնց որ ասեն՝ մենք գտնվում ենք ինքնաթիռ արտադրող 100 երկրների ցանկում: ՀՀ-ն իրավունք ունի ական արտադրել: Դա Հայաստանի համար հետեւանք չի կարող ունենալ, Հայաստանը միանգամայն իրավունք ունի նման բան արտադրել:

Պարզապես Ադրբեջանը Լաչինի միջանցքը փակելով՝ Արցախի հայաթափման օպերացիան որ սկսեց, չմոռանանք, որ, ըստ էության, միջանցքի փակման հիմնավորումներից մեկը Հայաստանից ականների տեղափոխումն էր ,այսպես ասած, Ադրբեջանին ականների զոհ ներկայացնելու պատմությունը, որը սկիզբ առավ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից անմիջապես հետո: Հետեւաբար, ուղղակի փորձում է ցույց տալ, որ ինչ արել է Արցախում , ունեցել է հիմնավորում, այ տեսեք ՀՀ-ն ներառվել է ականներ արտադրող երկրների ցանկում, ինչը կրիմինալ չէ:

Որ այ այդ ականներն արտադրում էին, Լաչինի միջանցքով բերում, տեղակայում էին ու ինչպես իրենց անհուսալի վիճակագրությունն էր վկայում, 200-ից ավելի վիրավորներ ու մահեր է պատճառել: Ռազմական արդյունաբերություն ունենալը պատժելի չէ առավել եւս այն երկրի համար, որը մի քանի անգամ հարձակման է ենթարկվել, այն երկրի համար, որը պատերազմի մեջ է, այն երկրի համար, որը բոլոր պատերազմների ժամանակ փորձել է պաշտպանել արցախահայերին »:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930