Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Արաս Օզբիլիսը այսօր հրավիրած մամուլի ասուլիսում իր անցած մարզական ուղու մասին խոսելով ասել է, որ ֆուտբոլում իրականացել են իր տարբեր երազանքները։ Սակայն դրանց մեջ նա առանձնացրել է Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկ կրելը, հայկական դրոշը տարբեր երկրներում ներկայացնելը, ինչի համար հպարտության մեծ զգացում ունի։
Նա նաեւ նշել է, որ թեեւ այսօր է պաշտոնապես հայտարարում կարիերան ավարտելու մասին, սակայն դա իրականում եղել է 2014 թվականին՝ ծնկի խաչաձեւ կապանի երրորդ վիրահատությունից հետո։ Ու չնայած կրկին վերադարձել է խաղադաշտ, սակայն արդեն այն Օզբիլիսը չի եղել։
Կարդացեք նաև
Շնորհակալություն հայտնելով իր մարզիչներին, թիմակիցներին եւ երկրպագուներին՝ 33-ամյա ֆուտբոլիստը հանրությանն իրազեկել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվելու իր որոշման մասին, որը կայանալու է սույն թվականի դեկտեմբերի 23-ին։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ