Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրին սպասում է Իրաքի նախագահին․ նրան կհյուրընկալեն Բալասանյան ընտանիքին պատկանող «Սև Բերդ» ամրոցում

Նոյեմբեր 22,2023 20:15

Գյումրին վաղը սպասում է Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդին։

Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Իրաքի նախագահը Գյումրի կայցելի ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղեկցությամբ։

Այս մասին մենք տեղեկացանք նախագահների այցին սպասող գյումրեցի պաշտոնյաներից։

Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդը, մեր տեղեկություններով, հետաքրքրված է Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտով, և իր այցը կսկսի «Թումո»  ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնից, որը գտնվում է պատմական այն կառույցում, ուր 1912 թվականին բեմադրվել է «Անուշ օպերան»։ Յուրահատուկ ճարտարապետություն ունեցող  կառույցն այդ ժամանակ  Ալեքսանդրապոլի ժողովրդական տունն էր։

Իրաքի նախագահին կհյուրընկալեն նաև Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքին պատկանող «Սև Բերդ» ամրոցում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին՝ Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետությունում  արտակարգ և լիազոր դեսպան նշանակվեց Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ավագ որդին՝ Միսակ Բալասանյանը, որը, ինչպես երևում է,  շահագրգռված է Իրաքի նախագահին իր հայրենի քաղաքում, ավելին իր ընտանիքին պատկանող կառույցում հյուրընկալելու ու կոլորիտային Գյումրին ցուցադրելու մեջ։

Դեսպան նշանակվելուց անմիջապես հետո Միսակ Բալասանյանն, Aravot.am-ին տված բացառիկ հարցազրույցում անդրադառնալով  Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության միջև եղած կապերին ու ապրանքաշրջանառության ծավալներին, ասել էր․ «Բնականաբար, արդյունքները գոհացնող չեն ո՛չ ապրանքաշրջանառության, ո՛չ բիզնես կապերի առումով: Փորձելու ենք մեր փորձը ներդնելով՝ հասնել ավելի լավ արդյունքների»:

Նշենք, որ Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդն Իրաքի առաջին նախագահն է, որն այցելում է Հայաստան։

Ինչպես ծանոթանում ենք պաշտոնական լրահոսից, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ քննարկել են տնտեսության, առևտրաշրջանառության, բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի, ջրային պաշարների, զբոսաշրջային ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930