Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նիլս Անեն. «Հայ-գերմանական միջկառավարական բանակցությունների վերսկսումը Գերմանիայի կառավարության գիտակցված որոշումն է»

Նոյեմբեր 22,2023 18:50

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության խորհրդարանական պետքարտուղար Նիլս Անենին:

Վարչապետը գոհունակություն է հայտնել հայ-գերմանական զարգացման համագործակցության բանակցությունների վերսկսման առիթով, ինչը 2014 թվականից ի վեր տեղի չի ունեցել: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Գերմանիայի կառավարության կողմից Հայաստանին «BMZ-2030» բարեփոխումների ռազմավարության շրջանակներում ընդգրկելը: Վարչապետի խոսքով` վերջին շրջանում երկու երկրների հարաբերություններում արձանագրվել է նոր դինամիկա, առկա է համագործակցությունն ընդլայնելու մեծ ներուժ և ՀՀ կառավարությունը շահագրգիռ է այն լիարժեք իրացնելու հարցում:

Նիլս Անենը նշել է, որ հայ-գերմանական միջկառավարական բանակցությունների վերսկսումը Գերմանիայի կառավարության գիտակցված որոշումն է` հաշվի առնելով Հայաստանում ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված քայլերն ու բարեփոխումները:

Պարոն Անենը հավելել է, որ «BMZ-2030» բարեփոխումների ռազմավարության շրջանակում նախատեսվում է Հայաստանի հետ ծրագրեր իրականացնել տնտեսության խթանման, էներգետիկայի, մասնագիտական կրթության, զբոսաշրջության և այլ ուղղություններով: Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության խորհրդարանական պետքարտուղարի համոզմամբ` վերոնշյալ ծրագրերը կնպաստեն գերմանական ընկերությունների` ՀՀ-ում գործունեություն ծավալելու հետաքրքրվածության մեծացմանը:

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին, ինչպես նաև դրանց հաղթահարման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերին:

Նիլս Անենը նշել է, որ Արարատի մարզում հանդիպում է ունեցել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հետ և հավելել, որ Գերմանիայի կառավարությունը պատրաստվում է անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերել առկա խնդիրների լուծմանը նպաստելու համար:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ:

ՀՀ կառավարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930