Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ է Ալիևի հրահանգով ստեղծված «Արևմտյան Ադրբեջան» կայքում գրվում մեր պետության մասին. Տաթևիկ Հայրապետյան

Նոյեմբեր 22,2023 17:54

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Ներկայացնում եմ հատված, թե ինչպես է Ալիևի հրահանգով ստեղծված «Արևմտյան Ադրբեջան» կոչվող կայքում գրվում մեր պետության մասին․

«Արևմտյան Ադրբեջանի տարածքն ամբողջ Ադրբեջանի ամենահին և հարուստ շրջաններից մեկն է։ Նախկինում այս հողը գտնվում էր Ադրբեջանի հյուսիսը և հարավը, ողջ Կովկասն ու Մերձավոր Արևելքը կապող կարևոր քարավանային ուղիների վրա։ Ներկայում սահմանակից է Վրաստանին՝ հյուսիսում, Ադրբեջանի Հանրապետությանը արևելքում և հարավ-արևելքում, Թուրքիային արևմուտքում, իսկ հարավում՝ Իրանին, զբաղեցնելով 29,8 հազար կմ² տարածք։ Այժմ հայտնի է որպես Հայաստան՝ այս տարածաշրջանը հնագույն թյուրքա-օղուզական հայրենիքն է՝ Ադրբեջանի պատմական հողը․․․»։

Սա Արցախը զիջելու, մեր պատմությունն ու արմատը մերժելու, մեր իրավունքներից հրաժարվելու պատասխանն է։ Սրանով Ադրբեջանը երկարաժամկետ առումով հիմք է նախապատրաստում հայոց պետականության վերացման համար։ Կամ հասկանում ենք այս ռիսկը ու գործում դրան համարժեք, կամ շարունակում հավատալ հեքիաթներին ու կեղծ իրականությանը՝ կորցնելով թանկ ու չվերականգնվող ժամանակ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930