«Ա1+». Հայաստանի ֆուտբոլի նախկին կիսապաշտպան Արազ Օզբիլիսն այսօր հայտարարեց ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին։

Former member of the Armenian national team and football player of the Urartu club Aras Ozbiliz gave a press conference at Golden Palace Hotel of Yerevan, Armenia
«Շատ բարդ էր կայացնել այս որոշումը։ Բայց 29 տարուց և 8 վիրահատություններից հետո որոշեցի ավարտել այն։ Կարիերայիս ավարտի մասին հայտարարում եմ այսօր, բայց այն ավարտվել է դեռևս 2014 թվականին, ծնկի 3-րդ խաչաձև վնասվածքից հետո։ Ես հետո վերադարձա խաղադաշտ, բայց այլևս այն Օզբիլիսը չէր։ Եթե չլինեին վնասվածքները, ես իմ ներուժով կկարողանայի այլ մակարդակում էլ խաղալ։ Ֆուտբոլն ինձ տվել է ավելին, քան ես պատկերացնում էի: Ես ավարտում եմ ֆուտբոլային կարիերան, բայց այդ ավարտը նոր ճանապարհի սկիզբն է», – այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին հայտարարեց Արաս Օզբիլիսը:
«Ես իմ թեկնածությունն եմ դնում ՀՖՖ նախագահի ընտրություններում: Իմ փորձով ու նվիրվածությամբ կձգտեմ օգուտ բերել հայկական ֆուտբոլին», – նշեց անվանի ֆուտբոլիստը:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: