«Պետահ Տիկվա քաղաքում մեր շտաբը մինչեւ այսօր աշխատում է: Մենք պատերազմից երկու օր անց ստեղծել էինք հայերի աջակցության եւ տեղեկատվության շտաբ: Մինչեւ հիմա աշխատում ենք»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր, Իսրայելի Պետահ Տիկվա քաղաքի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը:
«Բարեբախտաբար հայերի շրջանում այս պահին զոհեր եւ վիրավորներ չկան: Ունենք զինվորներ՝ Գազայի գոտում են՝ ՄՈԲ-ի ուժերում, ունենք ծառայող երեխաներ: Ժամանակ առ ժամանակ հրթիռահարումները Իսրայելի հարավային քաղաքներում շարունակվում են: Թեեւ Գազայի գոտում է գտնվում իսրայելական բանակը, բայց հարավային շրջանները դեռ շարունակվում են հրթիռահարվել, անգամ՝ ժամանակ առ ժամանակ նաեւ կենտրոնական քաղաքները»,-հավելեց մեր զրուցակիցը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ