Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանությանն առնչվող մի շարք առանցքային հարցեր են քննարկել. ՀՀ փաստաբանների պալատի պատվիրակությունը Ֆրանսիայում էր

Նոյեմբեր 22,2023 17:34

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը, ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը և փաստաբան Մարտուն Փանոսյանը եռօրյա աշխատանքային այցով գտնվել են Ֆրանսիայի Հանրապետությունում:

Հայաստանի պատվիրակությունը Ֆրանսիայի Օ դը Սեն քաղաքի փաստաբանների պալատի նախագահ Իզաբել Կլանե Դի Լամանիի հրավերով մասնակցել է Օ դը Սենի փաստաբանների պալատի ամենամյա ամփոփիչ միջոցառմանը, որի շրջանակներում քննարկվել են պատերազմների ժամանակ մարդկանց իրավունքներին և այդ պայմաններում փաստաբանական գործունեությանն ուղղված մարտահրավերներին վերաբերելի խնդիրներ:

Միջոցառմանը մասնակցել են փաստաբանների պատվիրակություններ Հայաստանից, Մոլդովայից, Ռումինիայից և այլ երկրներից:

Ֆրանսիացի բազմահազարանոց փաստաբանների մասնակցությամբ միջոցառումը մեկնարկել է հայազգի դուդուկահար Լևոն Մինասյանի երաժշտական կատարմամբ, իսկ միջոցառման առանցքային հյուր է համարվել ֆրանսահայ կոմպոզիտոր Անդրե Մանուկյանը:

Հայաստանի պատվիրակությունը` հրավիրյալ այլ երկրների ներկայացուցիչների հետ համատեղ քննարկել է փաստաբանությանն առնչվող մի շարք առանցքային հարցեր, որի ընթացքում ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը և ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը հանդես են եկել ելույթներով: Միջազգային հարթակում ներկայացվել են նաև Արցախի մեր հայրենակիցների նկատմամբ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության, արցախցիների իրավունքների հետ կապված խնդիրները:

Օ դը Սենի փաստաբանների պալատի նախագահը և փոխնախագահը ներկաներին պատմել են Արցախի շրջափակման և արցախցիների բռնի տեղահանման մասին:

Հայաստանի փաստաբանների պալատի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Փարիզի փաստաբանների պալատի նախագահի և այլ ներկայացուցիչների հետ, ինչպես նաև այցելել է Ֆրանսիայի ամենախոշոր փաստաբանական գրասենյակներից «CMS Francis Lefebvre»-ն, որն ունի նաև միջազգային ցանց:

Հիշեցնենք, որ ֆրանսիացի մեր գործընկերներն ավելի վաղ` 2023 թվականի ապրիլի 23-ին՝ Հայաստան կատարած այցի շրջանակներում, հայ գործընկերների ուղեկցությամբ այցելել են Սյունիքի մարզ: Դա այն օրն էր, երբ ադրբեջանցիները փակել էին Հակարիի կամուրջը` Հայաստանն Արցախին կապող վերջին, այլընտրանքային ճանապարհը, և ֆրանսիացի մեր գործընկերներն ականատես եղան Արցախի վերջնական շրջափակմանը, հետո նաև՝ հայրենիքից արցախցիների բռնի տեղահանմանը:

ՀՀ փաստաբանների պալատ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930