Ոստիկանությունը շարունակում է իրականացնել բնապահպանական ոլորտի հանցագործությունները կանխելուն, խափանելուն և բացահայտելուն ուղղված միջոցառումները։ Նոյեմբերի 16-ին Տավուշի բաժնի քրեական հետախույզները «Նորաշենի անտառպետության» տարածքում շրջագայելիս նկատել են ապօրինի ծառահատումներ կատարող 33-ամյա մի տղամարդու։ Ըստ նորաշենցի տղամարդու՝ հատել էր տարբեր տեսակի և տրամագծի 32 թաց կանգուն ծառեր։
Տարածքի զննությամբ հայտնաբերվել են հաճարենու, բոխու կոճղերից ու ճյուղերից առաջացած՝ ընդհանուր 1 խմ փայտանյութ։ Արդյունքում պետությանը պատճառվել էր 172 750 դրամի գույքային վնաս։
33-ամյա տղամարդը ներկայացվել է Բերդի քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Կարդացեք նաև
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ՆԳՆ ոստիկանություն