Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Հակոբյան․ Դատարանը Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողության վերաբերյալ հայցս վերադարձրել է

Նոյեմբեր 22,2023 17:20

Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» դաշինք խմբակցությունից Սամվել Հակոբյանը հայտարարել էր, որ դիմել է դատարան՝ վիճարկում է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողության նիստի իրավազորությունը։

Այսօրվա նիստում Հակոբյանը հայտարարեց, որ դատարանը հայցը վերադարձրել է։

Հակոբյանն ասաց, որ կազմակերպչական վարչությանը երեք հարցում է ուղարկել, առաջին պատասխանը ստացել է, մյուսներինը՝ ոչ․ «Հարցումս վարչական դատարան հայցադիմումիս մասին է։ Խնդրում էի ինձ ներկայացնել լիարժեք արձանագրությունը երդման արարողության նիստից։ Խնդրել եմ նաեւ ներկայացնել ձեզանից առաջ եղած երեք քաղաքապետերի երդմնակալության արարողության նիստերի արձանագրությունը, որը ծանրակշիռ ապացույց կլիներ դատական գործում։ Ակնհայտ է, որ նախորդ երեքում քվորում եղել է։ Իմ դատական հայցը երեկ վերադարձվել է ինձ, դատավորը հիմքում դրել է այն հանգամանքը, որ ես չեմ կարողանում ապացուցել, որ ես Տիգրան Ավինյանին եթե դիմեմ նոր երդմնակալության արարողության նիստ անցկացնելու համար՝ հնարավոր է, որ դուք չմերժեք։ Ես գիտեմ, որ դուք կմերժեք, դուք էլ գիտեք, որ կմերժեք։ Դատական գործի լիարժեքության համար նորից հարցում կուղարկեմ։ Խնդրում եմ հետեւողական լինել, պետք է մերժեք, ֆորմալ առումով ինձ անհրաժեշտ է թուղթը, պետք է մտնեմ դատարան։ Ի՞նչ անեմ, որ օպերատիվ պատասխան ստանամ, որ նորից մտնեմ դատարան»։

Համապատասխան վարչության ներկայացուցիչը պարզաբանեց ընթացակարգը։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հավելեց․ «Պարոն Հակոբյան, շնորհակալ եմ, որ չեք խնդրում մեզ աջակցել ձեր դատական հայցի ձեւավորման հարցում»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930