Երևանի խաղադրույքը Արևմուտքի վրա ձախողվել է, այսօր՝ նոյեմբերի 22-ին, ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Չնայած խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ առաջարկներին, դրանք դեռ սառեցված են։ Ֆրանսիական զենքի մատակարարման օգուտների մասին փաստարկները նույնպես միամիտ են թվում՝ Ուկրաինայում նրանք ցույց տվեցին իրենց շատ ցածր արդյունավետությունը իրական մարտական պայմաններում։ Դե, չգիտեմ, եթե դրանք ցուցադրվեն, պարզապես հրապարակներում, գուցե իմաստ ունենա: Իսկ եթե արդյունավետությունը նայեք, խնդրում եմ, կարող եք գալ, մեր զինվորականները ձեզ կասեն։
Ի՞նչ է սա նշանակում Փարիզի ջանքերի առումով։ Պարզապես Ֆրանսիան վաճառեց Երևանին ոչ պիտանի ակտիվներ, որոնք Փարիզը չէր կարող իրացնել այլ ուղղություններով։ Թե կոնկրետ ինչպես այս գնումը կարող է ամրապնդել Հայաստանի ինքնիշխան տարածքի անվտանգությունը, մնում է առեղծված։
Էլ չենք խոսում այն մասին, որ արդյունաբերության տարբեր ճյուղերի ռազմական տեխնիկայի նման կուտակումը երբեք չի նպաստել պաշտպանունակության բարձրացմանը»