Արցախի պաշտպանության բանակի մամուլի նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան գրառումը
Կար ժամանակ, երբ ինձ ճանաչողների ու հասկացողների պակաս չունեի Մայր Հայրենիքում… Այսօր այդ շատերի մեջ, կարծես թե քիչ են ինձ հիշողները, իսկ հիշողների մեջ, առավել քան քիչ, հասկացողները…
Ընթացիկ տպավորությունս այնպիսին է, որ փոքր Հայրենիքից բռնատեղահանվելով, ապաստանել եմ ոչ թե Մայր Հայրենիքում, այլ… Այստեղ որոշ մարդկանց մոտ ես պարտվածի կերպար ունեմ, իսկ ոմանց մոտ՝ անճար եկվորի…
…Մայր Հայրենիքում հացի գինն ավելի թանկ է, քան փոքր Հայրենիքում… Փոքր Հայրենիքում ես ՏԵՐ էի, իսկ Մայր Հայրենիքում՝…
Կարդացեք նաև
…Չգիտեմ արդա՞ր է, երբ Մայր Հայրենիքում ինձ համարում են փախստական…