Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԴՀ-ն լրացուցիչ 84.6 մլն եվրոյի օժանդակություն կտրամադրի՝ դրամաշնորհների և վարկերի տեսքով

Նոյեմբեր 22,2023 16:00

Նոյեմբերի 22-ին Երևանում ամփոփվել են երկօրյա Հայ-գերմանական համագործակցության զարգացման միջկառավարական բանակցությունների արդյունքները։ Հայկական կողմից համանախագահը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էր, իսկ գերմանական կողմից՝ ԳԴՀ Տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության պետքարտուղար Նիլս Աննենը։ Բանակցությունների արդյունքում ստորագրվել է արձանագրություն:

🤝 Ամփոփելով բանակցությունների արդյունքները՝ համանախագահները նշել են հիմնական կետերը, որոնց շուրջ ձեռք են բերվել համապատասխան պայմանավորվածություններ, այդ թվում՝ վերականգնվող էներգետիկա և էներգաարդյունավետություն, տեխնիկական մասնագիտական կրթություն, ջրային ենթակառուցվածքների զարգացում, տարածքային կառավարման բարեփոխումներ, նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաներ։

🔹Համագործակցության շրջանակում ԳԴՀ-ի կողմից կտրամադրվի լրացուցիչ 84.6 մլն եվրոյի օժանդակություն՝ դրամաշնորհների և վարկերի տեսքով, որն ուղղված կլինի միջին մասնագիտական տեխնիկական կրթության, ինչպես նաև վերականգվող էներգետիկայի ոլորտում նոր ծրագրեր իրականացնելու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930