Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Նաեւ ընդդիմության թեթեւ ձեռքով ստացանք հասարակություն, որն ասում է. ինձ տվեք Երեւանի ավագանու տեսարան, որտեղ կինը կարող է տղամարդուն հայհոյել վերջին խոսքերով»

Նոյեմբեր 22,2023 16:04

«Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում անդրադառնալով երեկ քաղաքապետարանի ավագանու նիստում տեղի ունեցածին՝ ասաց. «Ես չեմ զարմանում ոչ խորհրդարանում երեկ, այսօր եւ վաղը տեղի ունենալիքի, ոչ էլ այն բանի վրա, ինչ երեկ տեղի ունեցավ Երեւանի ավագանիում: Դա ցածրակարգ հասարակության համար ֆասթ ֆուդ էր»:

Տիկին Զոհրաբյանը հորդորեց չզլանալ եւ մոնիթորինգ անել, թե այդ էժանագին ներկայացումները, որտեղ կինը տղամարդու հայհոյանք է տալիս, քանի հարյուր հազար դիտում են ունեցել, եւ համեմատել լուրջ խոսքի հետ:

«Դիմում եմ այն գործիչներին, որ գրում եք՝ էջիս դիտելիությունը ընկել է, մի հատ պլյուս դրեք: Ոչ մեկիդ էջի դիտելիությունը չի ընկել: Պարզապես, դե, իշխանության մասին չեմ խոսում, նաեւ ընդդիմության թեթեւ ձեռքով մենք ստացանք բացարձակապես անհաղորդ հասարակություն, որը ոչինչ այլեւս չի ուզում լսել: Նրան չի հետաքրքրում, թե վաղը իր հայրենիքի հետ ինչ է լինելու, ինչպես նրան չէր հետաքրքրում, թե ինչ եղավ Արցախի հետ: Նա թքած ուներ այն 100 հազարից ավելի արցախցիների վրա, որոնք երկու օրում դարձան անտուն, որոնք տասնյակ հազարներով դեկտեմբերի 1-ից դուրս են գալու տներից, որովհետեւ տան վարձը չեն կարողանում վճարել: Մենք ստացանք մի հասարակություն, որին չի հետաքրքրում, թե իր սեփական տան հետ ինչ է լինելու վաղը: Նա ասում է՝ ինձ տվեք Երեւանի ավագանու տեսարան, որտեղ կինը կարող է տղամարդուն հայհոյել վերջին խոսքերով եւ դա կարող է ունենալ 100 հազարավոր դիտում, որտեղ ինչ-որ մեկը կարող է թաղապետերին ասի. տղերք, ես ձեր ցավը տանեմ, նրա համար, որ 20 հոգով մի անկյուն են քաշել մի հոգու»,- ասաց նա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930