Ermenihaber. Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին սպանած Օգյուր Սամասթը նոյեմբերի 15-ին ազատ արձակվելուց հետո նորից կարող է հայտնվել բանտում:
Մասնավորապես նրան առաջադրվել է մեկ այլ մեղադրանք, ըստ որի Սամասթը Թուրքիայում ահաբեկչական ճանաչված խմբավորման անունից է կատարել հանցագործությունը, իսկ այդ ժամանակ հանցանքի նշված մասով չդիտարկվելը՝ բացատրվել է նրա 17 տարեկան լինելով:
Ստամբուլի գլխավոր դատախազության կողմից կազմված նոր մեղադրականի համաձայն՝ Սամասթին սպառնում է 7 տարի 6 ամսից մինչև 12 տարվա ազատազրկում:
Մեղադրականը կազմվել է Դինքի ազգականների՝ Արաթի, Դելալի, Խոսրովի, Ռաքել Դինքի և Սերա Դինք Նազարյանի հայցի հիման վրա:
Կարդացեք նաև
Նշենք, որ մեղադրականն ուսումնասիրելու նպատակով ուղարկվել է Ստամբուլի 2-րդ ատյանի անչափահասների գործերով քրեական դատարան:
Առաջին լսումները տեղի կունենան դեկտեմբերի 26-ին: