«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը
Տեսա` ծեծկռտուքի կողքով անտարբեր անցնող ու ծեծկռտուքին մատնացույց անող քաղաքացուն ցրող պարեկային կարգախմբի կադրերը։
Սա ևս մեկ անգամ ապացուցում է այն, ինչի մասին մենք տարեսկզբից բարձրաձայնում ենք`պարեկային ծառայությունը դառնում է ճանապարհային ոստիկանություն։
Պարեկները զանգվածաբար ներգրավվում են իրենց կանոնադրությամբ չնախատեսված գործառույթներին, խրախուսվում է պարեկների` ձևի համար ծառայելը, ինչպես նաև դատապարտելի է դարձել «ազդեցիկ» մարդկանց ու ուժայիններին տուգանելը։
Կարդացեք նաև
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին` իր իսկ նախաձեռնած խորքային ռեֆորմը վարի տալու ու հեղափոխության ընձեռած հնարավորություններից ևս մեկը վատնելու կապակցությամբ։