Հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության տեղակայման մասին որոշումը դեռ սեղանին է. այսօր՝ նոյեմբերի 22-ին, ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Դա ծանրակշիռ գործոն կլիներ Հայաստանի անվտանգության ապահովման առումով՝ ի տարբերություն ԵՄ առաքելության, որը շարունակում է ցույց տալ իր լիակատար անարդյունավետությունը և իրականացնում է հայտարարվածներից հեռու խնդիրներ»,- նշել է նա։