Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրենք ստիպեցին, որ արխիվից հանեի այդ ամբողջ հայհոյանքները… Թուրքերի հետ խոսել եմ թուրքերեն, ուրիշ ոչ մի բան». Նարինե Հայրապետյանը՝ ծեծկռտուքի մասին

Նոյեմբեր 22,2023 15:03

«Անի Խաչատրյանը ցույց տվեց իր մակարդակը, իսկ ես ցույց տվեցի, որ ցանկության դեպքում կարող եմ հավասարվել իր մակարդակին: Խոստանում եմ, այլեւս չեմ հավասարվի, որովհետեւ ինչքան էլ իրենք ասեն, որ կառավարության մաս են, իրենք կառավարության մաս չեն, արբանյակ են, ծառա են մի թիմի, որը համահունչ թուրքի հետ միասին թույլ տվեց, որ Վազգեն Սարգսյանի արձանը պղծող թուրքերի հետ համագործակցողին ծառայեն»,- Aravot.am-ի հետ զրույցում Երեւանի քաղաքապետարանում երեկվա միջադեպն այդպես մեկնաբանեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ նա «Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանի հետ դեպքերի կիզակետում էր:

Նարինե Հայրապետյանի խոսքով՝ «Ավինյանը ձեռքերը լվաց, քսի տվեց օպոզիցիոն ուժերի վրա Անիներին, որովհետեւ նրանք այդ մակարդակն ունեն, դրա համար էլ հենց թույլ էին տվել իրենց հետ կոալիցիա կազմել: Ես ցավում եմ միայն մեր մարտական ընկերներից Զեյնալյանի համար: Արտակ ջան, դա քո տեղը չի, դու ավելի մեծ բաների ես արժանի ու Նիկոլը չէ, որ պետք է քեզ հրամայի, որ դու՝ կյանք տեսած, պատերազմի թոհուբոհով անցած տղա՝ ինչը ասես, ինչը չասես կամ ծափ տաս նրա ամեն ասածին, երբ գիտես, որ նա գնացել է Էրդողանին շնորհավորելու: Միայն այն փաստը, որ նա գնացել է Էրդողանին շնորհավորելու, Արտա՛կ, քեզ պիտի հեռու պահեր արդեն նրա հետ ցանկացած գործարքից՝ որպես կռված տղա»:

Հայրապետյանի համոզմամբ՝ երեկվա միջադեպը եղել է կազմակերպված. «Իրենք մտան լայվ, սկսեցին նկարել մեր կողմը, իսկ իրենց կողմը մոռացան նկարել, էն հայհոյանքները, որ ես խրամատից սովորել էի, գիտեի, որ վերջ, 15 տարում դժվար օգտագործած լինեի ու մեկ էլ օգտագործել էի Նիկոլի գալու ժամանակ՝ 18 թվականին, իրենք ինձ ստիպեցին, որ արխիվից հանեի այդ ամբողջ հայհոյանքները, որովհետեւ դա ի պատասխան էր իրենց ասածի: Մինչեւ այդ ես ելույթ եմ ունեցել, ես համարում եմ թուրքն ու ՔՊ-ն իմ թշնամին, դա նունն բանն է այսօրվա դրությամբ, որովհետեւ անգամ Աթաթուրքը կերազեր Նիկոլի չափ Թուրքիայի համար բարեգործություն անելու, մի ամբողջ Արցախ նվիրելու, հիմա էլ անկլավներն են վտանգի մեջ: Ու որ ասում են՝ մի՛ քաղաքականացրեք… Այսի՞նքն, մի քաղաքականացրեք: Երեւանը չի՞ մտնում ՀՀ-ի մեջ, մենք եկել ենք Երեւանը պաշտպանելու, միայն Երեւանո՞վ, էդ որ իրենք ասում էին՝ Երեւանը սարքելու ենք Սինգապուր, փաստորեն նկատի ունեին՝ քաղաք-պետություն են սարքելու Երեւանը, որովհետեւ Սինգապուրը քաղաք-պետություն է: Իսկ եթե իրենց թվում է, որ ես Անի Խաչատրյանների մակարդակին եմ, բռնվե՛ք»:

Նարինե Հայրապետյանը նաեւ նշեց, որ իրենք չեն սադրել, զուտ ելույթ են ունեցել. «ՔՊԿ-ին չեմ վիրավորել, փաստերն եմ արձանագրել, ասել եմ թուրքի հետ եղբայրության եք գնում, սո՞ւտ եմ ասում»:

«Մամա Ռոզա», «պուտանկա», սեռական ամենավերջին հայհոյանքները… Նարինե Հայրապետյանը երեկվա նիստում հնչած այս ամենի համար ներողություն է խնդրում երեւանցիներից. «Բոլոր հնարավոր ու անհնարին պայմաններով ու ձեւերով, եթե պետք լինի՝ բռունցքով, եթե պետք լինի՝ զենքով, եթե պետք լինի՝ խոսքով, առայժմ կբավարարվեմ խոսքով, խոստանում եմ պաշտպանել ձեր շահերը, ես դրա համար եմ այստեղ: Դուք ինձանից չեք տեսնելու մի բան, որը ձեր շահերին հակասող է եւ որի համար դուք հետո կամաչեք: Իսկ իմ լեքսիկոնի համար ներողություն եմ խնդրում, պարզապես, եթե դու մտնում ես մի գյուղ, որտեղ թուրքերեն են միայն հասկանում, դու խոսում ես թուրքերեն, որ քեզ հասկանան: Թուրքերի հետ խոսել եմ թուրքերեն, ուրիշ ոչ մի բան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930