2021թ.-ի ընտրություններից առաջ Հայաստանի ընդդիմությունը դիմել էր ՌԴ-ին՝ խնդրելով աջակցել իրենց, բայց ռուսական կողմը հրաժարվել էր, ինչպես տեղեկանում ենք ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի տելեգրամյան ալիքից, «Говорит Москва» ռադիոկայանի եթերում ասել է նա:
Նա նշել է, որ ժամանակին ինքը զգուշացրել էր Նիկոլ Փաշինյանի գալու հետևանքների մասին՝ ռուս-հայկական հարաբերությունների տեսանկյունից, բայց նրան չեն լսել։
«Ինձ ասում էին՝ մենք չենք կարող համագործակցել Հայաստանի ընդդիմության հետ, մենք սկզբունքային գիծ ունենք, մենք աշխատում ենք ղեկավարների հետ, աշխատում ենք պաշտոնական իշխանությունների հետ»,- ասել է Զատուլինը։