Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 10-ին առանձնապես խոշոր չափի գողություն է տեղի ունեցել Լոռու մարզում:
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ այդ օրը անհայտ անձը կամ անձինք ապօրինի մուտք են գործել Վանաձոր քաղաք Երևանյան խճուղու վրա գտնվող «Գլորիա» կարի ֆաբրիկայի տարածք, մտել պահեստ և կատարել առանձնապես խոշոր չափի գողություն:
Պազվել է, որ ֆաբրիկայից գողացել են արտասահմանյան պատվիրատուի համար նախատեսված հագուստի դետալներ (շղթաներ, կոճակներ) և այլ իրեր:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ֆաբրիկայից գողացել են մի քանի մլն դրամ արժողության ապրանքներ և կատարվածի մասին արդեն ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել «Գլորիա» կարի ֆաբրիկայի համակարգող 53-ամյա Ալեքսեյ Ա.-ն:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: