Մեքսիկայի Գվալադահարա քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնող Էմմա Պողոսյանը անսպասելի անհաջողության մատնվեց:
Էմմա Պողոսյանը պոկում վարժության առաջին մոտեցման ժամանակ վստահ բարձրացրեց մեկնարկային 93 կգ ծանրաձողը, սակայն դրանից հետո նրա հետ անհասկանալի ինչ-որ բան կատարվեց: Երկրորդ եւ երրորդ մոտեղումներում նա չկարողացավ ֆիքսել 96 կիլոգրամը եւ բավարարվեց միայն 7-րդ արդյունքը ցույց տալով:
Հանգամանքները ավելի վատ դասավորվեցին հրում վարժությունում: Երկու անգամ 124 կիլոգրամում ձախողվելուց հետո` Էմման գնաց 125 կիլոգրամին, սակայն այս անգամ էլ հաջողությունը երես թեքեց նրանից ու Էմմա Պողոսյանը զրո ստացավ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ