Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են Ակադեմիական քաղաքի նախագծման աշխատանքների վերաբերյալ հարցեր

Նոյեմբեր 22,2023 14:29

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն ընդունել է գերմանական «Gerkan, Marg and Partners» ճարտարապետական կազմակերպության ներկայացուցիչներ Թոբիաս Քայելին և Յոհան Րաբեին։ Հանդիպմանը մասնակցել են «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանը, հիմնադրամի փորձագետ-ճարտարապետ Աստղիկ Դանիելյանը:

Քննարկվել են Ակադեմիական քաղաքի նախագծման աշխատանքների վերաբերյալ հարցեր: Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել տեղադիրքին, գլխավոր հատակագծի մշակման աշխատանքներին:

Ճարտարապետական կազմակերպության մասնագետները ներկայացրել են կատարած վերլուծության արդյունքները, որի համար հիմք են ծառայել ինչպես նախատեսվող տարածքի վերաբերյալ տվյալները, այնպես էլ միջազգային փորձը: Հաշվի են առնվել մշակութային առանձնահատկությունները և տարածքի բնական լանդշաֆտային պայմանները։ Կատարվել է նմանօրինակ համալիրների տարածքների ֆունկցիոնալ կազմակերպման և ծավալատարածական կառուցվածքների, նաև համաշխարհային հայտնի կառույցների և խոշորամասշտաբ օբյեկտների համեմատական վերլուծություն:

Մասնագետների խումբն ուսումնասիրել է ՀՀ գործող նորմատիվ իրավական փաստաթղթերը, կատարել տարածքների համամասնական վերլուծություն: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել տարածքի նկատմամբ հատակագծային սահմանափակումների գնահատմանը։ Դիտարկվել են նաև Ակադեմիական քաղաքի կլաստերների միջև ֆունկցիոնալ կապերի ապահովմանը, ենթակառուցվածքների զարգացմանն առնչվող այլ հարցեր:

Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգի մշակման աշխատանքները շարունակվում են ամբողջ ծավալով:

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել