Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովին չմասնակցելու Հայաստանի որոշումը ցավալի է, բայց դռները Երևանի համար շարունակում են բաց մնալ, այսօր՝ նոյեմբերի 22-ին, ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Չենք հավատում, որ այս որոշումը համապատասխանում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին, և թե այն կնպաստի ՀՀ-ի անվտանգության և կայունության ամրապնդմանը»,- նշել է նա։