Երեւանի քաղաքապետարանում երեկվա ծեծկռտուքից հետո «Հանրային ձայն» կուսակցության անդամ Նանա Սարգսյանն իր ելույթում ասաց, որ ավագանու նիստի լեքսիկոնը ցնցել է անգամ Վարդան Ղուկասյանին:
Լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց. «Վարդան Ղուկասյանը շոկի մեջ է այդ բառապաշարից: Ապշած էր, որ ո՞նց կարող է կինը…անգամ Վարդան Ղուկասյանը նման հայհոյանքներ չի օգտագործում, ինչպե՞ս կարող է կինը իրեն թույլ տալ, ավագանու անդամը նման հայհոյանք կիրառել: Վարդան Ղուկասյանը շոկի մեջ է, звезда в шоке»:
Թե ինչու էին հայտարարում, որ բոյկոտելու են ավագանու նիստը, իսկ հիմա մասնակցում են՝ Նանա Սարգսյանը պատասխանեց, որ «Մայր Հայաստանի» հետ նախնական պայմանավորվածություն է եղել, բայց նրանք խախտել են. «Մենք ներքին կարգով իմացանք, որ իրենք խախտելու են պայմանավորվածությունը եւ մասնակցելու են նիստին՝ ցույց տալու համար, որ «Հանրային ձայնը» այլեւս որոշիչ չէ ավագանիում: Ինչպես տեսանք, իրենք ավելի վատ դրության մեջ հայտնվեցին: «Հանրային ձայնը» եղել է եւ կլինի: Փորձում էին մեկուսացնել: «Հանրային ձայնին» չեն կարող դարձնել երկրորդական եւ երրորդական, մեր ձայնը եղել է որոշիչ եւ կմնա որոշիչ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ