Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արցախցիների վերադարձն Արցախ ինքնանպատակ գործընթաց չպետք է դիտվի. Տիգրան Աբրահամյան

Նոյեմբեր 22,2023 12:56

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Արցախցիների վերադարձն Արցախ ինքնանպատակ գործընթաց չպետք է դիտվի:

Առանց որևէ լուրջ անվտանգության երաշխիքի թեմայի նույնիսկ քննարկումն է վտանգավոր, քանի որ դա ավելի շատ նմանվում է նոր Ցեղասպանության դրդելուն:

Արցախյան շարժման մեկնարկին, ինքնորոշման իրավունքը որպես նպատակ հռչակվեց առաջին հերթին այն պատճառով, որ մարդիկ հստակ գիտակցում էին, որ Ադրբեջանի կազմում արցախցիների ցանկացած կարգավիճակ լուրջ անվտանգային խնդիր է պարունակում:

Ինքնորոշման գործընթացը, որը հիմնված էր միջազգային իրավունքի և արցախցիների հռչակած սկզբունքների վրա, նաև նպատակ էր հետապնդում ամուր անվտանգային երաշխիքներ ստեղծել, որովհետև դրա այլընտրանքն Արցախի անկումն ու արցախցիների բռնի տեղահանություններն էր ենթադրում:

2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններն ու որպես հետևանք` ինքնորոշման իրավունքի մերժումը, տապալեցին այն բարդ ու նուրբ պրոցեսները, որոնք աստիճանաբար տանում էին արցախցիների ինքնորոշման իրավունքի իրացմանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930