Նոյեմբերի 20-ին դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի խմբի՝ այլ երկրների թվում նաև Հայաստանի հարցերի համար պատասխանատու նորանշանակ Գործադիր տնօրեն Յուջին Ռուգենաաթի հետ։
Դեսպանը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի ներդրումը Հայաստանում իրականացվող ծրագրերում։ Դեսպան Մակունցն ու Յ․Ռուգենաաթը քննարկել են Հայաստանի Կառավարության անմիջական և երկարաժամկետ առաջնահերթությունների հիման վրա համագործակցության խորացման ուղիները։
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն
Կարդացեք նաև